ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնել են ՀՀ փաստաբանների պալատից։
Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար:
Փաստաբանների պալատի նախագահի հրամանով տեղակալի պաշտոնում նշանակվել է Հարութ Ակլունցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը