31 08 2019

Արցախի հանրապետության երկրորդ նախագահի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին

Արցախի հանրապետության երկրորդ նախագահի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 65-ամյակի առթիվ:

«Մեծարգո՛ պարոն Քոչարյան

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:

Հսկայական է Ձեր ավանդը Արցախի Հանրապետության կերտման գործում: Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում եւ լինելով նրա լիդերներից մեկը՝ Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել Ձեր ուսերին եւ ճակատագրական պահերին առաջնորդել արցախահայությանը, ժողովրդի հետ հաղթել մեզ պարտադրված անհավասար պատերազմում: Իսկ պատերազմից հետո միահամուռ ուժերով մենք բուժել ենք երկրի վերքերը, ապահովել ժողովրդի անվտանգությունը:

Տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն՝ Դուք շարունակել եք ծառայել Հայրենիքին, Ձեր նպաստը բերել նրա հզորացմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն եւ հույս հայտնում, որ ի վերջո կհաղթի արդարությունը, եւ Դուք կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը»,-ասված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ