09 08 2019

Սուրբ աթոռում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակել է Պորտուգալիայում դեսպան

Սուրբ աթոռում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակել է Պորտուգալիայում դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել է Պորտուգալիայում արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանին, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ