Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 11-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնում է․
««Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` հուլիսի 8-ին Գլխավոր դատախազն Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հուլիսի 11-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հուլիսի 11-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի լիազորությունները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը