20 06 2019

Ուզբեկստանում և Չեռնոգորիայում նոր դեսպաններ ունենք

Ուզբեկստանում և Չեռնոգորիայում նոր դեսպաններ ունենք

ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ մեկ այլ հրամանագրով՝ Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,-ասված է հրամանագրում: 

Մյուս հրամանագրում էլ նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում  և Սլովենիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ