24 05 2019

Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում ՀՀ դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռաիսա Վարդանյանին հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է հրամանագրի մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանով աշխատանքից ազտավել ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը, որը Գագիկ հարությունյանի եղբայրն է, որն այսօր՝ մայիսի 24-ին ազատվեց  ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ հրաժարական տալով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ