22 05 2019

Տղերք, դուրս եկեք «իներցիոն տաշտից»․ փոխնախարարը հեռանում է

Տղերք, դուրս եկեք «իներցիոն տաշտից»․ փոխնախարարը հեռանում է

ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:  Հեռացող պաշտոնյան ֆեյսբուքյան էջում գրել է

«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը: Հեղափոխությունը շարունակվում է............ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին».... մի տեսակ ակտիվացել են!!!

Հետգրություն. տղերք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում..»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ