22 03 2019

ԵԽԽՎ նախագահը կժամանի Հայաստան

ԵԽԽՎ նախագահը կժամանի Հայաստան

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան մարտի 26-28-ը, տեղեկացնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։

Լիլիան Մորի Պասկիեն կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ քաղաքական կուսակցությունների առաջնորդների, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ։

Պասկիեն նաև կմասնակցի գենդերային հարցերին նվիրված կլոր սեղանին` մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

ԵԽԽՎ նախագահի մամուլի ասուլիսը տեղի կունենա խորհրդարանում մարտի 27-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ