25 02 2019

Ստորագրվել է միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում գործակցության ծրագիր

Ստորագրվել է միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում գործակցության ծրագիր

Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին: 

Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության օրակարգային հարցեր, նախանշել առաջիկա համատեղ  ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագիրը», որը ներառում է ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարատեսակ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման վերաբերյալ միջոցառումների անցկացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ