25 02 2019

Ասկար Մամինը նշանակվել է Ղազախստանի վարչապետ

Ասկար Մամինը նշանակվել է Ղազախստանի վարչապետ

Ղազախստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ասկար Մամինը երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրամանագրով երկրի վարչապետ է նշանակվել:

«Երկրի ղեկավարն Ասկար Մամինին Ղազախստանի վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել»,- ասված է նախագահի մամուլի ծառայության թվիթերյան էջում:

Հիսուներեքամյա Մամինը տարբեր ժամանակներում զբաղեցրել է երկրի տրանսպորտի և հաղորդակցության հարցերով նախարարի և Աստանայի քաղաքապետի պաշտոնները, ինչպես նաև ղեկավարել «Ղազախստանի երկաթուղիներ» ազգային ընկերությունը:

2019 թվականի փետրվարի 21-ին՝ կառավարության հրաժարականից հետո, նա ժամանակավորապես ստանձնել էր երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ