23 01 2019

Նախարարները դարձան իրենց տեղակալներ

Նախարարները դարձան իրենց տեղակալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ։

Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը գյուղնախարար էր 2018թ․ հոկտեմբերի 15-ից։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է նույն նախարարի առաջին տեղակալ։

Գաբրիել Ղազարյանը նախարար է եղել 2014-2016թթ., 16-18թթ․՝ տեղակալ, հետո՝ կրկին նախարար։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշանակվել է նախարարի տեղակալ։ Գարեգին բաղրամյանն այդ պաշտոնին էր 2018թ․ հոկտեմբերից։

Նշված նախարարություններն առաջիկայում կդադարեն որպես առանձին միավորներ գոյություն ունենալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ