ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան՝
1. Ստեղծել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել`
1) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները»,-ասված է որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը