31 10 2018

ԱԺ պատգամավորը դադարեցնում է անդամակցությունը ԼՀԿ-ին

ԱԺ պատգամավորը դադարեցնում է անդամակցությունը ԼՀԿ-ին

Այս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Ես խորապես շնորհակալ եմ Լուսավոր Հայաստանի իմ ընկերներին անցած համատեղ ճանապարհի համար և հաջողություն եմ մաղթում նրանց՝ ապագա ձեռնարկումներում: Ես հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված: 

Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ