Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի և Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ առավոտյան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ջասթին Թրյուդոն ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետև ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Կանադայի վարչապետն այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և այնտեղ կատարած շրջայցից հետո գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Դրանից առաջ նա մասնակցել է Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:
Հոկտեմբերի 12-ին վարչապետը Բաղրամյան 26-ում ընդունել էր Կանադայի վարչապետին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը