19 09 2018

Ռուբեն Արևշատյանը՝ Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն

Ռուբեն Արևշատյանը՝ Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել արվեստագետ, համադրող և արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ով կշարունակի աշխատել որպես  թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական:

«Սիրելի բարեկամներ, կան օրենքներ, որոնց տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէ: Ասենք, ինչու որոշակի տարիքում կարելի է լինել երկրի ղեկավար, բայց չի կարելի ղեկավարել փոքր թանգարան: Ինչևէ, օրենքները չեն քննարկում, այլ կատարում եմ:Այդպես, ես էլ՝ որպես օրինապաշտ քաղաքացի, թողնում եմ Ալ. Թամանյանի անվ. ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի իմ պաշտոնը, ուրախությամբ հայտնելով, որ մեր թանգարանի նոր տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը, որի հետ, համոզված եմ, ինձ համար հաճելի և հետաքրքիր կլինի միասին աշխատելը: Քանի որ ես մնում եմ թանգարանում որպես խորհրդական»,-նշված է Տեր-Մինասյանի գառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ