Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Արմեն Գրիգորյանը։
«Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ «Զվարթնոց» օդանավակայանում էինք՝ օդանավակայանի անվտանգության համակարգի տեխնիկական հագեցվածությանն ու անձնակազմի աշխատանքին ծանոթանալու նպատակով:
Օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք ռազմավարական նշանակության այս կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացանք գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկեցինք դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները»,- գրել է Արմեն Գրիգորյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը