27 08 2018

Ֆիննախի աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետն ազատվել է պաշտոնից

Ֆիննախի աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արման Զարգարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 612-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Արման Զարգարյանին 2018 թվականի օգոստոսի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ