26 08 2018

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են ռազմական փոխգործակցությունն ու սահմանային իրավիճակը

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են ռազմական փոխգործակցությունն ու սահմանային իրավիճակը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել էր աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ