Հուլիսի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ, որոնք հանձնել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը:
ԱԻ նախարար Ռոստոմյանի հրամանով ԱԻՆ ՓԾ ծառայության կազմակերպման վարչության 2 սպա ստացել է փ/ծ կապիտանի կոչում: Նախարարի մեկ այլ հրամանի համաձայն՝ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության 3 հրահանգչի և ԵՓՎ Շենգավիթ բաժնի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի պետին շնորհվել է փ/ծ կապիտանի կոչում:
ԱԻ նախարարի հրամանով փրկարար ծառայության ավագ լեյտենանտի ուսադիրներ հանձնվեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի 1 հրահանգչի, ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 8 սպայի:
Ռոստոմյանի այլ հրամանով սպայական առաջին կոչումներ շնորհվեց՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՎ Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի 2 փրկարարի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը