13 07 2018

Նախագահը դատավորներ է նշանակել

Նախագահը դատավորներ է նշանակել

Արմիդա Ոսկանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի, իսկ Իվան Բաղմանյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում նշվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-46 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.  Արմիդա Ոսկանյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-45 որոշմամբ՝ Իվան Բաղմանյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ