ՀՀ կառավարությունը նախորդ՝ հունիսի 11-ի նիստում աշխատանքից ազատեց հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին:
Հունիսի 11-ի արտահերթ նիստում էլ կառավարությունը ներառել է Սասուն Խաչատրյանին ՀՔԾ պետ, Ավետիք Էլոյանին՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ նշանակելու հարցերը:
Սասուն Խաչատրյանը փաստաբան է, աշխատել է դատախազությունում, Ավետիք Էլոյանը ճարտարապետ է, որը 2002 թվականից բնակվում է ԱՄՆ-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը