22 02 2024

Արգիշտի Քյարամյանը նոր խորհրդական ունի

Արգիշտի Քյարամյանը նոր խորհրդական ունի

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Սերգեյ Վլադիմիրի Առստամյանի կենսագրությունը

Ծնվել է 1973 թվականի հուլիսի 31-ին, ԼՂՀ, Ստեփանակերտ քաղաքում:
1996թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կենսաբանություն և քիմիա ֆակուլտետը,

2001թ.՝ ՌԴ ՊՆ հրետանային ակադեմիան՝ զինվորական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ:
1991-1993թթ. – ծառայել է զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
III-IX.1992թթ. – ԼՂՀ հրետանային դիվիզիոնի ռեակտիվ հրետանային մարտկոցի հաշվարկի համար
1992-1993թթ. – ԼՂՀ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի ջոկի հրամանատար
I- IX.1993թթ – ԼՂՀ  ԲՄ-21 հրետանային դիվիզիոնի ղեկավարման դասակի հրամանատար, հետախուզության պետ

1993-1995թթ. – ԼՂՀ  հրետանային բրիգադի  ռեակտիվ դիվիզիոնի հետախուզության պետ
IV-IX.1995թթ. – ԼՂՀ  հրետանային վարչության ռազմական պատրաստականության բաժնի պետի ավագ օգնական

1995-1996թթ. – ԼՂՀ  հրետանային վարչության հետախուզության բաժնի պետի օգնական
1996-1997թթ. – ԼՂՀ  հրետանային վարչության մարտական պատրաստականության բաժնի սպա
1997-1998թթ. – ԼՂՀ  հրետանային վարչության հետախուզության պետ
1998-1999թթ. – ԼՂՀ  հրետանային բրիգադի 3-րդ դիվիզիոնի հրամանատար
VII-X.2001թ. – ԼՂՀ  հրետանու բաժնի մարտական պատրաստականության բաժնի պետ
X-XII.2001թ. – ԼՂՀ  հրետանու բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ
2001-2005թթ. – ԼՂՀ  զորամասի հրամանատար
2005-2008թթ. – ԼՂՀ  բրիգադի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող
2008-2013թթ. – ԼՂՀ  հրետանային գնդի հրամանատար
2013-2016թթ. – ԼՂՀ  դիվիզիայի հրամանատարի տեղակալ
2016-2018թթ. – ԼՂՀ  դիվիզիայի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ
IV-VII.2018թ. – ԼՂՀ  դիվիզիայի հրամանատարի տեղակալ
2018-2020թթ. – ԼՂՀ սոցիալական պաշտպանության բաժնի պետ
2020-2022թթ. – ԱՀ զինվորական կոմիսար
2022-2023թթ. – ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Պարգևներ
ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 10-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» II աստիճանի մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ