11 03 2023

Արցախում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներ չկան․ ՀՀ ՊՆ

Արցախում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներ չկան․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե  իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են եւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ