21 02 2023

Հայաստանում է ժամանելու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը

Հայաստանում է ժամանելու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ