ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Մնացականյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման տեքստում։
Հիշեցնենք՝ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Մեղրյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պաշտոնից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը