ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել: Մասնավորապես,
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էդուարդ Մկրտչյանը, Ռոման Սմբատյանը, Տիգրան Ոսկանյանը եւ Արամայիս Ասատրյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ:
Հայկ Աղաքարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը