05 01 2023

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի, 30-ի և 2023 թվականի հունվարի 3-ի, 4-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:

Մասնավորապես՝ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահե Սարգսյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնից:

Երկրորդ դասի խորհրդական Դավիթ Զիլֆիմյանը նշանակվել է Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Ավետիսյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Արմավիրի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Գուրգեն Գուրգենյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Մելիքյանը փոխադրվել է Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, առաջին դասի խորհրդական Արմեն Երիցյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ