21 12 2022

Արցախում Առողջապահության նախարար է նշանակվել

Արցախում Առողջապահության նախարար է նշանակվել

Նախագահ Հարությունյանն առողջապահության նախարար է նշանակել: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին:

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1965թ., 21 օգոստոսի, քաղաք Երևան

Աշխատանքային գործունեություն

2011-2016թթ. ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
2010-2011թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան
2007-2008թթ.- ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2005-2011թթ.- ԵՊԲՀ, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
2002-2006թթ.- ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողների դեկան
2000-2002թթ.- ԵՊԲՀ` ուսումնական և արտադրական պրակտիկայի ղեկավարի օգնական
2000-2005թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ
1991-2000թթ.- ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ
1991թ.- ք. Երևան, ԵՊԲՀ, ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ

Այլ տվյալներ

1999թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2007թ.- ԵՊԲՀ, պաշտպանել է դոկտորական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճան
2007-2011թթ.- ԵՊԲՀ` գիտա-կոորդինացիոն խորհրդի անդամ
2008-2010թթ.- ԵՊԲՀ` ԳՀԿ թեմատիկ ղեկավար
1999թ.-2010թթ.- ՀՀ Ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն
2007թ.-ից առ այսօր - Տեսական բժշկություն 026 մասնագիտական խորհրդի անդամ

Ավելի քան 80 գիտական հոդվածի և 1 նորարարական առաջարկի հեղինակ է

Պարգևներ

1986թ.-ին պարգևատրվել է ՍՍՀՄ կոմերիտմիության առաջին քարտուղարի շքանշանով
2000թ.-ին` ԵՊԲՀ ռեկտորի շնորհակալագրով
2005թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով
2010թ.-ին` ԵՊԲՀ ոսկե մեդալով
2010թ.-ին` ՀՀ ԿԳ նախարարի ոսկե մեդալով
2011թ. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ոսկե մեդալով
2012թ. «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով
2015թ.-ին՝ Մովսես Խորենացու մեդալ

Ունի բժշկական ծառայության զինվորական սպայի կոչում

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի չորս որդի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ