22 11 2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նոր խոսնակ ունի

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նոր խոսնակ ունի

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար: Այս մասին  տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Գոռ Աբրահամյան 2017-2022թթ.  աշխատել է ՀՀ դատախազությունում` Գլխավոր դատախազի խորհրդական։

2003թ․-ից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ,  ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս։ 2003թ․ պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։

Մի շարք գիտական հոդածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ