25 10 2022

Գիշերը թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Գիշերը թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ