14 09 2022

Հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է. ՊՆ



Ժամը 15։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը՝ լայնորեն կիրառելով հարվածային ԱԹՍ-ներ։

«Հարվածներ են հասցվել մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին»,- նշել է ՊՆ քարտուղարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ