13 09 2022

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված է. ՊՆ



Իրադրությունը հայ-ադրբաջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Հայտնում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

 «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը 49 է։ Տվյալների լիարեժեք ճշտումներից հետո Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհայտնի զոհերիև վիրավորների թվի մասին։ Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան։ Պաշտպանության նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական «տելեգրամ» ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։ Պաշտպանության նախարարությունը  կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության հետաա զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ