30 03 2022

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արթուր Խաչատրյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հյուրերի խնդրանքով պատգամավորներն անդրադարձել են Արցախում ստեղծված ռազմաքաղաքական, մարդասիրական եւ տարածաշրջանում ձեւավորված անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, արժեւորելով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական կապերը, բարձր են գնահատել Ֆրանսիայի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,  ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում:

Պատգամավորները դիմել են դեսպան Լույոյին՝ առաջարկելով ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանն ուղղված ջանքերը:

Պատգամավորները ներկայացրել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում ձեւավորված իրավիճակի իրենց գնահատականները, ինչպես նաեւ Հայաստանին եւ Արցախին սպառնացող մարտահրավերների լուծման` «Հայաստան» խմբակցության այլընտրանքային մոտեցումները:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ