Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի նոր հրամանը, ըստ որի՝ ուսնողներն ու աշխատակիցները համալսարանի փակ տարածքներում պետք է կրեն դիմակ։
Հրամանի մեջ նշվում է․
«Փակ տարածքներում դահմանված կարգով դիմակ կրելու պահանջը չկատարող ուսանողների և աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր
Ստորաբաժանումներում հակահամաճարակային կանոնների պահպանման պատասխաանատվությունը կրում է դասախոսը, ով դիմակ չունեցող կամ այն կրել հրաժարվող ուսանողին հեռացնում է լսարանից։
Դասի ընթացքում լսարանում դիմակ չկրող ուսանողներով ակադեմիական խմբի դասախոսի նկատմամբ կարող են կիրառվոել ԲՊՀ ներքին կարգապահալան կանոների 8-րդ բաժնով սահմանված կրգապահական տույժի տեսակները»։
Անհասկանալի է ու այդպես էլ չի բացատրվում, թե ինչու պետք է անձի դիմակ չկրելու համար պատասխանատվություն կրի բոլորովին ուրիշ անձ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը