02 04 2020

Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներն անուշադրության են մատնված



«Ղեկավարությունից մի փոքրիկ ուշադրություն եմ խնդրում զոհվածների ընտանիքներին։ Զոհվածներն ունեն օգնության կարիք, բայց չեն բարձրաձայնում, որ չմտածեն, թե երեխաներին դրոշակ են սարքել։ Ուղղակի լռում են»,- ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմի ժամանակ զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը։

«Թող մեկ անգամ դռները թակեն, տեսնեն այդ ծնողների վիճակը։ Բոլորը համարյա տոկոսների, պարտքերի տակ են։ Մարդիկ կան, որ իրենց բնակարաններն են ուզում վաճառել, որոնցից մեկը ես եմ»,- հավելեց նա։

Անահիտ Հարությունյանը կոչ արեց անհատին չխառնել պետության հետ, անհատներ կան, որ աջակցում են, այցելում են, բայց պետական քաղաքականություն է պետք։

Զոհվածի մոր խոսքով, 2016 թվականին մեծ ուշադրության են արժանացել, դրանից հետո՝ ոչ․ «Շատ դիմումներ եմ ներկայացրել, բայց բոլորին բացասական պատասխաններ են տվել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ