30 11 2020

5-12-րդ դասարաններում դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա ուսուցումը

5-12-րդ դասարաններում դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա ուսուցումը

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում  վերսկսում է առկա ուսուցումը։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը  ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել  սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների  նաեւ 5-12-րդ դասարանների  սովորողների  համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ»,- հայտնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ