24 11 2020

Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթները վերածվել են դրամաշնորհային ծրագրի․ ԿԳՍՄ փոխնախարար

Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթները վերածվել են դրամաշնորհային ծրագրի․ ԿԳՍՄ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է.

«Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝ վերածելով դրամաշնորհային ծրագրի, որը կխրախուսի մանկավարժների և կրթության կառավարիչների շրջանում նորարարությունը, նոր ծրագրեր և գաղափարներ ներկայացնելը, պետության աջակցությամբ դրանք իրականացնելը՝ ի շահ կրթության զարգացման։

Մրցույթը կհայտարարվի առաջիկայում, այժմ ձևավորվում է մրցութային հանձնաժողովի կազմը, որում պետք է ներառվեն նաև ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այս հանձնաժողովն է որոշելու հաղթող ծրագրերը։

Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ