Կոլեկտիվի պահանջն արդարացի է: Կառավարության շենքի դիմաց ՀՊՏՀ դասախոսների ու ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Սա ՀՊՏՀ կոլեկտիվի ինքնաբուխ բողոքի նշանն է, որ չի կարող բուհն անորոշության պայմաններում ապրել, պետք է ունենա հստակ ղեկավար, որպեսզի գործունեություն ծավալի: Իսկ այն, որ այս տարի մեր բուհում իսկապես եղան ընդունելության աննախադեպ մեծ ծավալ, դա փաստ է, այսինքն գործընթացները դրական հունի մեջ են, հիմա ուղղակի կառավարությունը պետք է իր կողմից ձևավորած խորհրդին տեր կանգնի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը