Ոլորտում պետք է բարեփոխումներ տեղի ունենան, և ես ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի և բնականաբար, լինելու են դժգոհություններ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այն խումբը, որը հիմա դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառով և այդ պատճառների մասին իրենց կհարցնեք: Իրենք բովանդակությունից, ըստ էության, մասնավորապես հանրակրթական պետական չափորոշիչների գաղափար չունեն, կամ ակնհայտ կեղծում են, որովհետև եթե նրանք պնդում են, որ օրինակ՝ ՆԶՊ առարկան դուրս է գալիս, նրանք ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նրանք ստում են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը