ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն իր հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում, որին մասնակցել են համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը, պ.գ.դ., դոցենտ Ե. Գրեկյանը, պ.գ.թ., դոցենտներ Ն. Մինասյանը, Մ. Մարտիրոսյանը, Ա. Մարտիրոսյանը, Հ. Գրիգորյանը և պ.գ.թ. Գ. Մարգարյանը, քննարկել են ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված հանրակրթական «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի և «Համաշխարհային պատմություն» առարկայի չափորոշիչների և ծրագրերի նախագծերը:
Քննարկման մասնակիցները փաստել են.
Նիստի մասնակիցները համակարծիք են, որ ներկայացված չափորոշիչների և ծրագրերի նախագծերը խոցելի են մեթոդաբանական առումով և ունեն վերանայման ու վերաշարադրման կարիք: Ամբիոնը պատրաստ է մասնագիտական քննարկման շրջանակներում նախագծի հեղինակներին և շահագրգիռ կողմերին առավել մանրամասն ներկայացնելու և մատնանշելու նախագծի թերացումների և բացթողումների վերաբերյալ դիտարկումները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը