Մենք Արայիկ Հարությունյանին չենք ընտրել, մենք ընտրել ենք վարչապետին։ Գնացինք նախարարություն, ստացանք «այո» պատասխանը, որ նորմալ է 7 բալով ընդունվել 17-ով դուրս մնալը, որոշեցինք դիմել պարոն վարչապետին, որ կարող է սթափ մտածել ու հասկանա, քանի որ ինքն է նշանակել։ Այս մասին ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց չընդունված դիմորդներից մեկի ծնողը։
Հիշեցնենք, որ դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ-ի մոտ, այնուհետև ԱԺ-ի մոտ՝ բողոքելով ընդունելության արդյունքներից։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը