21 07 2020

Սա իրավական թույլատրելի նորմերի խախտում է, իմ իրավունքների ոտնահարում․ դիմորդ



Այսօր՝  հուլիսի 21-ին ԳԹԿ-ի մոտ բողոքի ակցիա էին իրականցնում չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները։

Չընդունված դիմորդները  նշում են, որ պատասխաններից եհտո սթրեսի են ենթարկվել։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 14․5 միավորով Բուժֆակ չի ընդունվել․ «Նշված էր՝ Ձեր դրական միավորով կարող եք դիմել այլ համալսարանների թափուր տեղերի համար: Այդ համալսարանները պետական չեն, ես ցանկանում եմ՝ պետական համալսարանում սովորել, որպեսզի իմ դիպլոմը պետական լինի, որպեսզի կարողանամ համապատասխան աշխատանք գտնել: Սա իրավական թույլատրելի նորմերի խախտում է, իմ իրավունքների ոտնահարում, բացի նրանից, որ ես մեծ սթրես եմ տարել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ