Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ գոգյանի հրամանին, որով անվավեր է ճանաչվել իր տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:
«Երբ ԲՈԿ նախագահը տվել է անվավերության հայցի հրամանը, ես արդեն իսկ դա վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն: Նա, մինչև վերադաս մարմնի կողմից իմ բողոքարկման արդյունքները ունենալը, իրավունք չուներ այդ նիստն անելու:
Ես, իհարկե, նորից առաջինը վերադասության կարգով, երկրորդը, վարչական դատարանում կբողոքարկեմ, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի նրա համար, որ չի սպասել նախարարության պատասխանին: Օրենքը ասում է, որ եթե կա վարչական վարույթի ներկայացված վարչական բողոք, ինքն այդ պահին ավտոմատ պետք է ստոպ լինի, մինչև կլինեին արդյունքները նախարարության կողմից»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը