Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները Մաթեմատիկա առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից ։
Ընդհանուր առմամբ, մեդալ ստանալու համար հայտ է ներկայացրել 183 հավակնորդ։ 92-ը հանձնելու է միասնական քննություն, կենտրոնացված քննության համար հայտ ներկայացրած 91 շրջանավարտից 73-ը հունիսի 25-ին ներկայացել է քննության ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։
Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել է գերազանց գնահատականը, իսկ 7 հոգին չի ստացել 18 և ավելի բարձր միավոր։ Այժմ ընթանում է բողոքարկման փուլը։
Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետութունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` Մաթեմատիկայից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը