28 04 2020

Ուսանողների համար կա երկու տարբերակ՝ զեղչ և ուսանողական վարկ․ ԿԳՄՍ փոխնախարար



Ես այդպես չէի գնահատի իրավիճակը, որովհետև կառավարության աջակցությունը ուսանողներին ունի 2 մաս: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե վարչապետը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները դուրս չեն մնալու բուհերից, հիմա կան հեռակա բաժնում սովորող ուսանողներ, որոնք ունեն բարձր առաջադիմություն, բայց կարող են դուրս մնալ, քանի որ չեն կարողանում վճարել վարձերը, իսկ կառավարության ՝ վարձերը զեղչելու ծրագիրն իրենց չի վերաբերում, եթե նրանք դուրս մնան կարող ենք ասել, որ վարչապետի խոստումն իրականություն չի դառնում:

«Կառավարության աջակցությունը ուսանողների ունի 2 մաս, մեկը վերաբերում էր ուղղակի զեղչերին, մյուսը՝ այլ գործիքի, որն է ուսանողական վարկը և այն մոտեցումը, որ նախատեսված էր, ըստ էության հնարավորություն էր տրվում մինչև հաջորդ ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը, առանց որևէ վճարման, ունենալ անհրաժեշտ գումարը վարձի վճարման համար և այս գործիքից կարող են օգտվել, թե հեռակայում սովորող ուսանողները, թե նաև ոչ պետական բուհերի ուսանողները»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ