28 04 2020

Ես չեմ ասում դնենք վարդագույն ակնոցներ․ Ժաննա Անդրեասյան



ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե այս ընթաքում ի՞նչ քայլեր են արվել, որ բոլոր երեխաներին ապահովեն ինտերնետային կապով և սարքերով։

«Նախաձեռնություն ունեինք համակարգչային սարքավորումների հավաքագրման և ըստ մարզերի բաշխման։ Ունեցանք որոշակի սարքավորումներ, որ տրամադրել ենք մարզերին, փորձել ենք համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ, թե տեղական, թե միջազգային կազմակերպություններ են մասնակցություն ունեցել այս գործընթացին։ Հենց սկզբից, երբ հավաքագրել էինք սարքերի պահանջը, խոսում էինք շուրջ 24 հազար սարքերի պահանջի մասին, որ բոլոր մարզերից էին ստացվել։ Ինտերնետ կապի վերաբերյալ մենք բանակցել ենք կապի բոլոր օպերատորների հետ մատչելի սակագնով ապահովելու դրանց մեջ ներառված են նաև բոլոր կրթական հարթակների հիմնական ամսական անսահմանափակ օգտագործման հնարավորությունը»,– ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ