04 03 2020

Կարևորագույն հարցերը վստահվել են ԵՊՀ-ի համար ժամանակ չունեցող մարդկանց. Ափոյան

Կարևորագույն հարցերը վստահվել են ԵՊՀ-ի համար ժամանակ չունեցող մարդկանց. Ափոյան

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գուցե ռեկտորի ընտրությու՞ն էլ մեյլերով իրականացվի․․․

Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ: Այս նախադասությունը կարող էի գրել նաև չակերտների մեջ, քանի որ նամակներով նիստ անցկացնել պարզապես հնարավոր չէ:

Հարցման կարգով կարող են իրականացվել միայն նիստեր հրավիրելու աշխատանքները, բայց ոչ բուն նիստը: Սա անօրինական է, քանի որ խախտվում է օրենքով սահմանված «նիստ» հասկացությունը: Էլ չասեմ, որ Խորհրդի անդամները զրկվում են քվեարկության ենթակա հարցերը քննարկելու հնարավորությունից:

Այսօրվա «նիստի» օրակարգում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են 2018-2019 ուստարվա կատարողականի հաստատումը, եկամուտների և ծախսերի նախահաշվի հաղորդումը և այլն: Համաձայնվեք, որ անկարևոր հարցերը չէին դրված օրակարգում: Սրանից կարևոր էլ ի՞նչ հարց կարող է լինել Խորհրդի համար:

Եթե հիշում եք, ժամանակին էլ փորձում էին նամակներով լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա քվեարկությանը չեմ մասնակցել: Ես «կնոպկա սեղմող» չեմ: Չեմ պատրաստվում մասնակից դառնալ անօրինական և անտրամաբանական գործընթացների:

Նիստը մեյլերով անցկացնելու հիմնական պատճառը վստահաբար այն է, որ Խորհրդի անդամների կեսից ավելիի ներկայությունը դժվար է ապահովել: Բայց, եթե Խորհրդի անդամները ժամանակ չունեն Խորհրդի նիստերին մասնակցելու համար, ապա ի՞նչ տրամաբանությամբ է նրանց տրվում բուհի ամենակարևոր հարցերը լուծելու իրավունքը:

Անհանգստացնողն այն է, ԵՊՀ-ն գտնվում է մի շատ կարևոր շրջափուլում: Առջևում ռեկտորի ընտրություններն են, որով պետք է ավարտվի այս երկարատև անցումային շրջանը: Բայց մի՞թե այդ կարևորագույն հարցերը վստահվելու է ԵՊՀ-ի համար ժամանակ չունեցող մարդկանց: Գուցե ընտրությունն էլ մեյլերով իրականացնեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ