«Օրենքի նախագիծը բավական երկար, մանրամասն քննարկվել է: Մենք բոլոր ռեկտորներով նախարարի մոտ մեր դիտարկումները ներկայացրել ենք: Հիմա վերջին տեսքով նախագծին ծանոթ եմ, բավական փոփոխություններ են արվել, և ներկա վիճակով այն ինձ համար խնդրահարույց չէ: Անհանգստացնող որևէ կետ չեմ նկատում, հարցականներ ունեմ, որոնք վերջին քննարկումների ժամանակ կլինեն։ Աղմուկը օրենքի շուրջ արհեստածին եմ համարում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնեցին նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը