ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է հայտարարել՝ նշելով, որ գործադուլ է անելու նույն հիմքով, որոնցով գործադուլ էր արել գործող նախարար Արայիկ Հարությունյանը՝ 2018-ի ապրիլ-մայիսին։ Գալստյանը նշել է․
«Հայտարարում եմ գործադուլ նույն հիմքերով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին։
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,
Հայաստանում տարվող կրթական եւ մշակութային քաղաքականությունը ամեն օր հարված է հասցնում հայ ազգային արժեհամակարգի եւ հայկական պետականության հիմքերին։ ԼԳԲՏ քարոզչությունը, հակաեկեղեցական գործողությունները, բուհերում աննախադեպ գաղջի ձեւավորումը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով։Ապազգային կառույցները՝ իրենց գործակալական ցանցով ու իշխանության ներսում ունեցած արբանյակներով, ամեն օր փորձում են խլել մեզանից մեր ազգայինը, քրիստոնեականը, եւ այս քայլերը իշխանությունների կողմից ոչ միայն դիմադրության չի հանդիպում, այլեւ հաճախ ուղիղ եւ անուղղակի հովանավորչություն է ստանում։
Այս ամենի դեմ հասարակությունը ու երիտասարդությունը պետք է գործադրի ճնշման բոլոր մեխանիզմները ու դուրս գա պայքարի։ Ես միանում եմ սերնդակիցներիս սկսած պայքարին եւ կոչ եմ անում բոլոր ընկերներիս, ներկա եւ նախկին ուսանողներին, գործընկերներիս միանալ այս պայքարին՝ հանուն ազգայինի հաղթանակի, հանուն բարոյականության հաղթանակի, հանուն մեր ապագայի, հանուն Հայաստանի։Նախարարը գնալու է, ու մենք հաղթելու ենք։ Ազգայինի հաղթանակը այլընտրանք չունի։
Երիտասարդները պետք է միավորվեն ազգայինի շուրջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը