«Մարդը, որն իր ատենախոսության մեջ արտագրել է շուրջ 60 էջ, ինչպե՞ս կարող է կշտամբել իր ուսանողին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՊՏՀ դասախոս Ալբերտ Հայրապետյանը, որն իր կոլեգաների հետ եկել էր մասնակցելու ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի և լրագրողների հանդիպմանը, սակայն ասուլիսային ձևաչափի պատճառաբանությամբ նրանց ներս չեն թողել:
Դասախոսը նշեց, որ որևէ անձնական խնդիր չունի Հայրապետյանի հետ, սակայն իրավիճակի հանգուցալուծումը կլինի ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը